Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

Միայն մենք չենք գնահատում մեր ուժը

Միայն մենք չենք գնահատում մեր ուժը
13.08.2023 | 16:22

Ժամանակին առիթ ունեցա հրեայի հետ քննարկելու հայ և հրեա ժողովուրդների հնարավորությունների հարցը։

Հայերի մասին իր կարծիքն այն էր, որ հայերն աշխարհի ամենահզոր և հարուստ ազգը կարող էին դառնալ, աշխատեցնել բոլորին իրենց սեփական նպատակների ու բարեկեցության համար, եթե իրականում լինեին այնքան միասնական, որքան կարծում են օտարները։

Կարևորը իր վերջին միտքն էր. «Եվ փառք Աստծո, որ էդպես չի»:

Միայն մենք չենք գնահատում մեր ուժը:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4478

Մեկնաբանություններ